«Մենք չենք գրել «ներողություն» բառը, ինչպես մեզ խնդրել էր Չավուշօղլուն». Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներ
661 Ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ., 11:35 Թուրքիայի քաղաքացիները հերքել են 2017թ. սեպտեմբերին Արցախ այցելելու համար իրենց նկատմամբ քրեական գործի հարուցման մասին տեղեկությունները: «Ադրբեջանի կողմից սկսած հետաքննության շրջանակներում մենք հարցում ենք ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարությանը: Այդքանով ամեն ինչ վերջացել է: Մեր հանդեպ քրեական գործ չի հարուցվել և մեզ չեն հարցաքննել Արցախ այցելելու համար»,- նրանց խոսքն է մեջբերում «Ակօս» պարբերականը: Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիները նաև նշել են, որ նամակ են ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը, որում բացատրել են այցի պատճառները: «Նամակում մենք ներողություն չենք խնդրել Ադրբեջանից, մենք միայն հայտնել ենք, որ հաճախ ենք այցելում հակամարտությունների գոտիներ: Մենք չենք գրել «ներողություն» բառը, ինչպես մեզ խնդրել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն»,- ասել են նրանք: Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Արցախ այցելելու համար Թուրքիայի 4 քաղաքացու՝ քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, գրող Սայիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջիօղլուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: |
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
2408:54ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»
4608:36«Թուրքական ներկայությունն աճեց». Տիգրան Աբրահամյան
12603:06«Նիկոլ, դու ես ասել՝ Արցախը գերտերություն է». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 23:36«Օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքը ներշնչված է Կրեմլից». Մեթյու Միլլեր
297Երեկ, 23:00«Թույլ չտալ, որ կրկնվի Ուկրաինայի ճակատագիրը». Վրաստանի վարչապետի խոսքերը զայրացրել են ուկրաինական կողմին
284Երեկ, 20:48«Սպասում ենք Սկանդինավյան խաղաղապահ զորախմբին». Էդմոն Մարուքյան
168Երեկ, 19:54Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելը գերազանցել է Հիտլերին
109Երեկ, 19:30