Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Համածառայակցի կողմից արձակված կրակոցից Արցախում զինվոր է զոհվել

Համածառայակցի կողմից արձակված կրակոցից Արցախում զինվոր է զոհվել
381
Երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ., 10:50

ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: