Երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են նաև Արցախում. «Ժամանակ»

Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են նաև Արցախում. «Ժամանակ»
37
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ., 10:10

«Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրան­քատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաև Արցախը:

Գնաճ նկատվում է նաև արցախյան խանութներում: Արդեն թան­կացել են առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ: Ար­ցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ թանկացումները սպասելի էին, քանի որ Արցախը գտնվում է հայաստանյան տնտեսական դաշտում, և բնականաբար, ընթացող գործընթացները, այդ թվում՝ որոշակի ապրանքատեսակների թանկացումը, վերաբերում է նաև Արցա­խին: Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն անմիջականորեն անդրադառնում են նաև Արցախի վրա»,- գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: