Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Հայաստանի հավաքականը 4-րդ է մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայում

Հայաստանի հավաքականը 4-րդ է մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայում
251
Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ., 16:55

Հնդկաստան Ահբեդաբադ քաղաքում ավարտվել է մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադան: Ռուսաստանի հավաքականը 16 թիմային միավորով գրավել է առաջին տեղը: Հնդկաստանի առաջին հավաքականը 15 թիմային միավորով դարձել է երկրորդը, իսկ Իրանի հավաքականը 14 թիմային միավորով եզրափակել է լավագույն եռյակը: Հայաստանի պատանեկան հավաքականը 12 միավորով գրավել է 4-րդ տեղը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին գալիս Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը:
Մեր մասնակիցները ցույց են տվել հետևյալ արդյունքները. առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Արամ Հակոբյանը 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և 1 կետով բարձրացրել իր անհատական վարկանիշը: 2-րդ խաղատախտակի վրա Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 3 կետով բարձրացրել իր վարկանիշը: Դավիթ Միրզոյանը (3-րդ խաղատախտակ) 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և 10 կետով բարձրացրել իր վարկանիշը: 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը 6 հնարավորից վաստակել է 3 միավոր և 7 կետով նվազեցրեց իր վարկանիշը: Մեր թիմի պահեստային խաղացող Աննա Սարգսյանը մասնակցել է 4 մրցախաղի և 4 հնարավորից վաստակել 4 միավոր, ինչպես նաև 31 կետով բարձրացրել իր վարկանիշը: