Արցախում պարգևատրվել են տարվա լավագույն մարզիկները
354 Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ., 14:40 Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2017 թվականին միջազգային և հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների պարգևատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման: Երկրի ղեկավարը 2017 թվականը բնութագրել է որպես մեր հանրապետության համար սպորտի բնագավառում լուրջ ձեռքբերումների տարի, ինչի մասին են վկայում արցախցի մարզիկների հաղթանակներն ու մեդալների նվաճումներն աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում: «Այսօր մենք կարող ենք փաստել՝ մեր հանրապետությունն ունի ձևավորված սպորտային դպրոցներ, որոնք պատրաստ են լուծելու իրենց առջև դրված խնդիրները: Փոքր Արցախն, իսկապես, իր արժանի տեղը նվաճեց համաշխարհային սպորտի մեջ, և մեր հաղթանակները դրա վառ օրինակներից են: Առողջ, ֆիզիկապես ուժեղ, կիրթ, նպատակասլաց և հայրենասեր երիտասարդությունը մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքն է, մեր երկրի և պետության հուսալի պաշտպանը, նրա բնականոն զարգացման և զորացման ամենամեծ ներուժը»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանը մաղթել է բոլոր պարգևատրվածներին նորանոր հաջողություններ՝ հավելելով, որ այն ուշադրությունը, որը դարձվում է պետության կողմից մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, այսուհետ ևս կկրի մշտական և շարունակական բնույթ: |
Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
27621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
25220.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
30720.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
34819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
30819.04.2024, 11:00«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
42317.04.2024, 05:24Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
164416.04.2024, 12:485 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից (լուսանկար)
60415.04.2024, 19:54