Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
2651
Երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ., 12:30

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը զոհվել էր երեկ՝ հակառակորդի կողմից ստացած կրակոցից:

Նա ծնունդով Գեղարքունիքի մարզից էր, մեկ տարվա ծառայող: