Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ձգձգվող հակամարտությունների հարցով մեր դիրքորոշումն անփոփոխ է». Իտալիայի ԱԳՆ ղեկավարը՝ ԼՂ խնդրի մասին

«Ձգձգվող հակամարտությունների հարցով մեր դիրքորոշումն անփոփոխ է». Իտալիայի ԱԳՆ ղեկավարը՝ ԼՂ խնդրի մասին
666
Հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ., 18:05

Իտալիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Այս մասին Վիեննայում ասել է ԵԱՀԿ-ի նոր ղեկավար, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն, հաղորդում է Trend-ը:

«Ձգձգվող հակամարտությունների հարցով մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք մշտապես ուշադրություն կենտրոնում ենք պահում այդ հարցերը»,- ասել է Ալֆանոն:

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ում իր ղեկավարության օրոք Իտալիան մտադիր է ակտիվացնել ԵԱՀԿ անդամ երկրների հետ երկխոսությունը, որն առանցքային սկզբունքներից մեկն է: