Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է աղետի հետևանքով պտղատու այգիների առնվազն 40% վնասվելու դեպքում գյուղացուն ազատել հողի հարկից

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է աղետի հետևանքով պտղատու այգիների առնվազն 40% վնասվելու դեպքում գյուղացուն ազատել հողի հարկից
689
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 10:50

ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու «Ծառուկյան» խմբակցության առաջարկը ներկայացրեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «Առաջարկում ենք գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 40 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հողի հարկից»,- նշեց նա:

ՀՀ բնակչության 35,7 տոկոսը գյուղաբնակներ են, իսկ բերրի հողերի շուրջ 60 տոկոսը չի մշակվում: Պատճառները հետևյալն են՝ հարկային կոշտ քաղաքականություն, անմրցունակ վարկային միջավայր, ինչի հետևանքով մարդիկ կանգնում են ճգնաժամի առաջ: Էնֆիաջյանը վստահեցրեց, որ առաջարկությունը չի հակասում գյուղատնտեսական նշանակության որևէ ծրագրի:

Քվեարկության դրված նախագիծը, սակայն, չընդունվեց: