«ԼՂ խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել». Լավրով
975 Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 14:35 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2017-ին ռուսական դիվանագիտության կատարած աշխատանքների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է մեկընդմիշտ լուծել մեկ փաստաթղթով, հաղորդում է ТАСС-ը: «Մենք՝ ընդհանրացնելով կողմերի բոլոր դիրքորոշումներն, ինտենսիվ ջանքեր ենք գործադրել այդ ճգնաժամի լուծման համար և միաժամանակ փորձել ենք հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են հանգեցնել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որոնց հարցում կողմերը մինչ այժմ տարբեր դիրքորոշումներ ունեն: Ռուսաստանն այդ հակամարտության կարգավորման համար կոնկրետ ծրագրեր չունի, քանի որ այն կարող են կարգավորել միայն հակամարտության կողմերը: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հակամարտության կարգավորման համար բոլոր պայմաններն ստեղծել են»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր առաջարկները գտնվում են հակամարտող կողմերի մոտ: «Նրանք գիտեն համանախագահների կարծիքը, սակայն պետք է իրենք լուծեն խնդիրը: Մենք դրական ազդակներ ենք ակնկալում»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը: Նա նաև նշել է, որ այժմ «կարևոր է հավելյալ քայլերի ձեռնարկումը, որպեսզի շփման գծում իրավիճակն առավել հանգիստ լինի, ինչն էլ կօգնի սկսել քաղաքական կարգավորումը»: «Այդ խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնություններն ու կորոշի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավորման, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի, շահերից բխող հավեյլալ քնննարկումների հարցով աշխատանքի ուղիները»,- նշել է Լավրովը: |
«Եվրոպան նախապատերազմական փուլում է»․ Դոնալդ Տուսկ
16317:36«Նպատակը Երևանին Մոսկվայից ու ԵԱՏՄ-ից հեռացնելն է»․ ՌԴ ԱԳՆ
14417:00«ԱՄՆ պետդեպի հայտարարությունները փաստում են՝ պետք չէ ապրիլի 5-ի հանդիպմանը վերաբերվել որպես բացառիկ իրադարձություն»․ Տ․ Հայրապետյան
7616:48«102-րդ ռազմաբազան Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքն է»․ ՌԴ ԱԳՆ
15316:36«Վտանգավոր Մհերը»․ Էդգար Ղազարյան
8516:24«Նեղացկոտ էֆենդին արգելել է»․ Մարգարիտա Սիմոնյան
18815:54Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը
15515:18«Միայն Ներքին Հանդում 2700 հա գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
6514:30