Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ա լիգա. հայտնի են 9-րդ տուրի հանդիպումների արդյունքները

Ա լիգա. հայտնի են 9-րդ տուրի հանդիպումների արդյունքները
345
Ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ., 12:35

Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները: ՖԻՄԱ-ն հյուրընկալվելիս 98։93 հաշվով հաղթել է «Շիրակ»-ին։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Գոռ Գյագունցը (ՖԻՄԱ)՝ վաստակած 33 միավորով։ «Գրանդ սպորտ»-ը սեփական հարկի տակ 67։86 հաշվով զիջել է «Արթիկ»-ին։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Արման Հակոբյանը («Արթիկ»)՝ վաստակած 26 միավորով: «Ինժեներ»-ը 65։62 հաշվով հաղթել է «Արցախ»-ին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Բագրատ Միքայելյանը («Արցախ»)՝ վաստակած 24 միավորով: