Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Մինչև սեպտեմբեր թալիշցիները կարող են վերադառնալ իրենց բնակավայր». Կարեն Շահրամանյան

«Մինչև սեպտեմբեր թալիշցիները կարող են վերադառնալ իրենց բնակավայր». Կարեն Շահրամանյան
210
Կիրակի, 28 հունվարի, 2018 թ., 17:10

ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հայտնել է, որ թալիշցիների մի մասն, ովքեր ժամանակին տեղափոխվել էին ՀՀ, ցանկություն են հայտնել վերադառնալ Արցախ, փոխանցում է «Արցախպրես»-ը: «Նրանց համար Ալաշան բնակավայրում տեղադրվել է ևս 10 տնակ, ժամանակավոր բնակվելու համար»,- հավելել է Կ. Շահրամանյանը: Կ. Շահրամանյանը տեղեկացրել է նաև, որ՝ Թալիշում արդեն 17 բնակելի տուն՝ համապատասխան գույքով և անհրաժեշտ սարքավորումներով պատրաստ է շահագործման, դրանցից մեկն արդեն մշտապես բնակեցված է: Նախատեսվում է ևս 10 տան շինաշխատանքներ, որոնցից 2-ն արդեն ընթացքի մեջ են: Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում մանկապարտեզի և դպրոցի շենքերի կառուցման ուղղությամբ: Մեծ ուշադրություն է դարձվում բնակչության անվտանգության խնդրին: Բնակչության համար նախատեսված է կառուցել ապաստարաններ: