Տիգրան Մեծից մինչև Կիլիկյան Հայաստան. Համլետ Հովսեփյանի հնագույն հազվագյուտ մետաղադրամները
8541 Երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ., 21:20 Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գործող «Հայորդի երիտասարդաց միություն» ՀԿ համահիմնադիրներից Համլետ Հովսեփյանն, ով բազմիցս շրջագայել է Արևմտյան ուԿիլիկյան Հայաստանների, նաև՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ունի հայ մշակույթի նմուշների յուրահատուկ հավաքածու, որի մասին էլ նրա հետ զրուցել է MAMUL.am-ի թղթակիցը: «Հին հայկական իրեր հավաքելով զբաղվում եմ 2012 թվից։ Ներկա պահին ունեմ հին հայկական դրամների հիմնականում Արարատյան թագավորության ժամանակաշրջանի մի քանի իրեր, փոստային բացիկներ, հին նկարներ, 19-20-րդ դարերում Ֆրանսիական «L'Ilustration» շաբաթաթերթում հայերի մասին հրատարակված հոդվածներ, ինչպես նաև նույն ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանում հայ արծաթագործների կողմից պատրաստված արծաթյա զարդեր»։ Իր հավաքածուի առաջին մետաղադրամի մասին Համլետ Հովսեփյանը պատմեց հետևյալը. «Անիում շրջում էինք խմբով, հանկարծ մի կլոր բան նկատեցի, վերցրեցի ձեռքս, մի շատ մաշված դրամ էր, վրան ինչ-որ տառեր կային, որ հայերենին նմանեցրեցի, Հայաստան վերադառնալուն պես սկսեցի համացանցում փնտրել, թե իրականում ինչ է գտածս: Ցավոք, նմանատիպ ոչինչ չգտա, բայց փոխարենը՝ Կիլիկյան Հայաստանում թողարկված շատ հետաքրքիր և գեղեցիկ դրամներ ընկան աչքովս: Ես էլ նոր էի Կիլիկիայից վերադարձել, չէր կարող հետաքրքիր չլինել: Այդ գտածս դրամը տարա ՀՀ պատմության թանգարանի դրամագիտության բաժին, ուսումնասիրելուց հետո ասացին, որ վրացական միջնադարյան դրամ է, վրաց Ռուսուդան թագուհու կողմից հատված: |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
16100:24Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը (տեսանյութ)
100Երեկ, 21:54Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
18518.04.2024, 20:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
21817.04.2024, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
45116.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
31716.04.2024, 14:18«Ստանալու ենք պատիվ և հայրենիք». Բագրատ Սրբազանը՝«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին (տեսանյութ)
37216.04.2024, 00:06Վայոց Ձորի թաքնված վանքերից մեկը, որը փոխարինեց Գլաձորի նշանավոր համալսարանին. Հերմոնի վանք (լուսանկար)
47114.04.2024, 22:30