Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Հայտնի է «Արցախ» բասկետբոլային ակումբի նոր գլխավոր մարզչի անունը

Հայտնի է «Արցախ» բասկետբոլային ակումբի նոր գլխավոր մարզչի անունը
324
Չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ., 18:30

Հաշվի առնելով վերջին շրջանում «Արցախ» ակումբի անհաջող ելույթները, ակումբի ղեկավարության կողմից որոշում է կայացվել մինչև 2017/2018 մրցաշրջանի ավարտը Անդրեյ Սարումյանի փոխարեն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Գևորգ Շահնազարյանին:
Գևորգ Շահնազարյանը երկար տարիներ մարզել է «Արցախի» տարբեր տարիքային թիմեր:
Նրա գլխավորությամբ 2016 թվականին «Արցախ» ակումբը դարձել է 2001 թվականին ծնված պատանիների ՀՀ չեմպիոն:
2017 թվականին եղել է Եվրոպայի C դիվիզիոնում հաղթած մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը: