Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Առաջարկ եմ ունեցել Ադրբեջանի մինչև 21 տարեկանների հավաքականից»․ «Արցախ»-ի դարպասապահ

«Առաջարկ եմ ունեցել Ադրբեջանի մինչև 21 տարեկանների հավաքականից»․ «Արցախ»-ի դարպասապահ
794
Հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ., 14:30

«Արցախ»-ի նորեկ դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը պատմել է, թե ինչպես է մերժել Ադրբեջանի մինչև 21 տարեկանների հավաքականի առաջարկը և տեղափոխվել «Արցախ»։

«Առաջարկ եմ ունեցել Ադրբեջանի մինչև 21 տարեկանների հավաքականից, սակայն վստահեցի իմ գործակալ Հովհաննես Գոհարյանին, ով նախկինում հանդես է եկել Հայաստանի հավաքականում, և որոշում կայացրեցի տեղափոխվել «Արցախ»: Առաջին անգամ եմ Հայաստանում, այստեղ ինձ բոլորը շատ լավ ընդունեցին՝ տնօրենը, գլխավոր մարզիչը, ամբողջ թիմը: Տպավորությունները շատ լավն են, առաջին խաղում հաղթեցինք «Փյունիկ»-ին, հետո վստահ դուրս եկանք խաղադաշտ և ոչ-ոքի խաղացինք Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ի հետ: Ես հավատում եմ իմ թիմակիցներին, «Արցախ»-ն ամբիցիոզ թիմ է, և այստեղ մենք պայքարելու ենք չեմպիոնության համար»,- նշել է նա։