Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ադրբեջան-Հայաստան հանդիպումը կլինի կյանքի խաղ»․ ադրբեջանցի ֆուտբոլիստ

«Ադրբեջան-Հայաստան հանդիպումը կլինի կյանքի խաղ»․ ադրբեջանցի ֆուտբոլիստ
408
Հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ., 16:05

Ադրբեջանի ազգային հավաքականի և «Գաբալա»-ի ավագ Ջավիդ Հուսեյնովը խոսել է Ազգերի լիգայի վիճակահանության մասին՝ անդրադառնալով նաև մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի հետ հնարավոր հանդիպմանը: Հիշեցնենք, որ խմբային փուլում նման հանդիպումն ի սկզբանե չէր կարող կայանալ՝ ՈՒԵՖԱ-ի որոշմանը համաձայն։

«Խմբային փուլի մեր մրցակիցներից ամենալուրջը Կոսովոյի հավաքականն է։ Կարծում եմ՝ մենք, միանշանակ, պետք է խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնենք։ Սրանք մեր մակարդակի թիմեր են: Ինչ վերաբերում է եզրափակչում Հայաստանի հավաքականի հետ հնարավոր հանդիպման մասին։ Դեռևս վաղ է այդ մասին խոսելը, բայց եթե այդ հանդիպումը կայանա, դա կլինի կյանքի խաղ: Ես նման խաղ անցկացրել եմ պատանեկան հավաքականի կազմում։ Միշտ մտածում էինք՝ եթե պարտվենք, ավելի լավ է հայրենիք չվերադառնանք: Այդպես էլ կլինի այս անգամ, եթե նման հանդիպում կայանա»,- նշել է ֆուտբոլիստը։