Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ
412
Կիրակի, 28 հունվարի, 2018 թ., 09:25

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուղերձում ասված է.
Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ:
Հայոց փառապանծ բանակը ծնվել ու կոփվել է ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարում, մեր քաջ տղաների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կերտել է նվիրական հաղթանակներ և փոխել պատմության ընթացքը:
Այսօր էլ հայ զինվորն անսասան կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ շարունակելով հերոս պապերի ու հայրերի մարտական ավանդույթներն ու գործելով նոր սխրանքներ:
Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար:
Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին և մաղթում խաղաղություն, բարօրություն, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ: