Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 28 տարեկան

Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 28 տարեկան
300
Կիրակի, 28 հունվարի, 2018 թ., 10:10

Այսօր՝ հունվարի 28-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, ՀՀ ԶՈւ կապիտան, 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է:

Կապիտան Ուրֆանյանը 2016-ի ապրիլի սկզբին սկսված արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնագծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր։ Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։
Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։