Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Խնձորն ու նարինջը նվազեցնում են սրտի կաթվածի առաջացման ռիսկը

Խնձորն ու նարինջը նվազեցնում են սրտի կաթվածի առաջացման ռիսկը
666
Կիրակի, 04 փետրվարի, 2018 թ., 14:10

Լավ նորություն մրգի սիրահարների համար. այն կարող է պաշտպանել սրտի կաթվածից և ինսուլտից: Նման եզրահանգման են եկել Օքսֆորդի և չինական բժշկական գիտությունների ակադեմիայի գիտնականները:

Վերջինները փորձարկումներ են անցկացրել 30-79 տարեկան մարդկանց շրջանում, որոնց մոտ նախկինում սրտանոթային հիվանդություններ չեն հայտնաբերվել:

Նրանցից պարբերաբար հետաքրքրվել են, թե ինչ ուտելիք են նախընտրում: Մարդկանց մոտ18%-ը հայտնել է, որ ամեն օր միրգ է օգտագործում (հիմնականում խնձոր և նարինջ): Եվ հենց նրանց մոտ հետազոտության վերջին փուլում զարկերակային ճնշման և արյան մեջ շաքարի ցածր մակարդակ է գրանցվել:

Սակայն ամենագլխավորն այն է, որ նրանց մոտ 3 անգամ ցածր է եղել սրտանոթային հիվանդությունների և ինսուլտի առաջացման ռիսկը՝ համեմատած նրանց հետ, ովքեր իրենց սննդակարգում առավել քիչ են մրգեր օգտագործել:

Բժիշկներն այդ ցուցանիշները կապում են օրգանիզմում կալիումի և հակաօքսիդանտների հագեցվածության հետ: