Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Նորվեգիայում առաջին անգամ շախմատի արաբական խաղաքար է հայտնաբերվել

Նորվեգիայում առաջին անգամ շախմատի արաբական խաղաքար է հայտնաբերվել
557
Չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ., 00:05

Նորվեգիայի մշակութային ժառանգության հետազոտման ինստիտուտի հնագետները Թյոնսբերգ քաղաքում 13-րդ դարի տներից մեկում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերել են շախմատային ոչ մեծ խաղաքար:

Մասնագետներին առավել շատ զարմացրել է այն հանգամանքը, որ խաղաքարն ունեցել է արաբական բնորոշ նկարներ: Հնագետ Լարս Հոգեսթենի խոսքերով, այն ունի աբստրակտ ձև, պատրաստված է մահմեդական ավանդույթների համաձայն, ըստ որոնց՝ անթույլատրելի է մարդկային դիեմքի պատկերումը: Գտածոն պատրաստված է եղջերուի եղջյուրից, ունի գլանաձև տեսք և քիթ հիշեցնող ելուստ: Խաղաքարի բարձրությունը 30 մմ է, տրամագիծը՝ 26 մմ: Զարդարված է գծային ու կետային շրջաններով: Ամենայն հավանականությամբ՝ այն շախմատային ձի է:

Նշենք, որ շախմատն արաբական աշխարհում տարածում է գտել 7-րդ դարում Պարսկաստանը գրավելուց հետո: Ավելի ուշ մավրերն այս խաղը տարել են Իսպանիա, ինչից հետո դրա մասին իմացել են նաև Սկանդինավիայում: