Լավրովը խոսել է արցախյան հակամարտության գոտում դիտորդների թվի ավելացման մասին
981 Հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ., 17:00 «Խոսքն այստեղ արցախյան հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվի մեծացման և ոչ այնքան ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի ընդլայնման մասին է»: Այս մասին, ինչպես հայտնում է АПА-ն, Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ հանդիպումից հետո ասել է ՌԴ արտգործնախարար ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ դեռևս 2010թ. սկզբին բանակցություններ անցկացվեցին վստահության հաստատման համար միջոցառումների ամրապնդման շուրջ: «Հայտնի իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցած շփման գծում 2016թ. ապրիլին, Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում կայացավ: Նույն տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները: Հանդիպումների ժամանակ կողմերը վստահության ամրապնդման համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու շուրջ համաձայնության հասան: Ըստ այդ համաձայնությունների՝ շփման գծում պետք է ավելացվեին ևս 6-7 մարդ: Մինչ օրս այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Հուսանք, որ ԵԱՀԿ-ն օպերատիվ կիրականացնի այդ համաձայնությունը»,- ասել է Լավրովը: |
«Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը»․ Բլինքեն
2710:36«Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է»․ Արսեն Խառատյան
4710:06Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
7309:36Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
8109:30«Մինչև մայիսի 15-ը պետք է ներուժի լարումով համախմբվել»․ Շարմազանով
9509:00«Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս»․ Անդրանիկ Թևանյան
10602:30«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
11000:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
115Երեկ, 23:00