«Հայաստանին հաջողվել է կանխել «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի վաճառքն Ադրբեջանին». բելառուսցի փորձագետ
906 Շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ., 12:00 Ադրբեջանին չի հաջողվել Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) գնել, Հայաստանը դեմ է եղել: Այս մասին հայտարարել է բելառուսցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը: «Պոլոնեզ» համակարգերը մշակվել են Բելառուսում չինական նախատիպի հիմքով: «Մենք ցանկանում էինք «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի մեր գործընկերը, դեմ էր: Գործարքը չկայացավ: Հավանաբար, «Պոլոնեզ»-ի առաջին գնորդը կլինի Ղազախստանը»,- «Комсомольская правда»-ին ասել է Ալեսինը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը Բելառուսի՝ ռազմական ամենախոշոր գնորդներից է: «Ադրբեջանին մենք հակաօդային համակարգեր, մասնավորապես, «Бук-МБ» զենիթահրթիռային արդիականացված համակարգեր ենք վաճառում: Ինչպես նաև, նրանց համար արդիականացնում ենք Սու-27 և Սու-25 կործանիչները»,- հավելել է փորձագետը: Ավելի վաղ աշխարհի խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հայտնել էր, որ Ադրբեջանը Բելառուսից 170 միլիոն դոլարի սպառազինություն է գնել: Նշենք, որ Ադրբեջանը բելառուսական հրթիռային համակարգերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանին «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական համակարգերի մատակարարումից հետո: |
«Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով». Գևորգ Դանիելյան
1415:24«Հանդիպում կլինի, թե երբ, չեմ կարող ասել»․ Փաշինյան
4015:00«Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ ՀՀ մաս լինելը». վարչապետ
5514:36«Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն»․ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը (տեսանյութ)
6914:18«Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում»․ Դանիելյան
8114:00«Պայքարի ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7013:30Արթուր Խաչիկյանն ու Էդգար Ղազարյանը Հրապարակում են՝ քննարկելու ստեղծված իրավիճակը (տեսանյութ)
7413:24«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է»․ Փաշինյան (տեսանյութ)
7713:18