Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ցուցահանդես և մոնոներկայացում՝ Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում

Ցուցահանդես և մոնոներկայացում՝ Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում
452
Երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ., 19:10

Փետրվարի 7-ին՝ ժամը 18:00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա ռեժիսոր, դերասան Սերգեյ Թովմասյանի՝ «Մեկ այլ ջերմություն» խորագիրը կրող փայտե գեղազան աշխատանքների ցուցահանդեսը, իսկ ժամը 19։30-ին դերասան և ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ Ս․ Թովմասյանի աշխատանքներից յուրաքանչյուրն ունի իր հետաքրքիր պատմությունն ու ասելիքը: Անդրադառնալով «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացմանը՝ Մ. Անդրեասյանը նշել է, որ այն Նարինե Գրիգորյանի ընտանիքի իրական պատմությունն է, որը զուգորդվել է պատերազմի հետ։

Ավելի վաղ MAMUL.am-ն անդրադարձել էր այս ներկայացմանն ու զրուցել Նարինե Գրիգորյանի հետ: