Երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք. ՃՈ

Փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք. ՃՈ
34
Երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ., 16:15

Հաշվի առնելով, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք:
Խնդրում ենք բոլոր վարորդներին՝ պահպանել երթևեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով և միջոցներով վերահսկվում են, թե՝ ոչ, այս մասին հայտնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: