Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ալիևը ցայտնոտի մեջ է գցել ընդդիմությանը, որպեսզի կեղծի նախագահական ընտրությունները». ադրբեջանցի ընդդիմադիրներն՝ արտահերթ ընտրությունների մասին

«Ալիևը ցայտնոտի մեջ է գցել ընդդիմությանը, որպեսզի կեղծի նախագահական ընտրությունները». ադրբեջանցի ընդդիմադիրներն՝ արտահերթ ընտրությունների մասին
878
Երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ., 17:05

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին որոշումն իշխանությանը սանձելու փորձ էր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին: Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չկա:

«3 շաբաթ առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 17-ին: Արտահերթ ընտրությունների անցկացման մասին որոշումը վկայում է իշխանությունների ինչ-որ գաղտնի մտադրությունների մասին: Ամեն դեպքում, երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը նպաստում է իշխանությունների հեղինակության նվազեցմանը, և այդ ֆոնին կա ձգտում ԿԸՀ-ի վերահսկողությամբ պաշտոնական ընտրություններ անցկացնել և ևս 7 տարով պահպանել ներկայիս նախագահական ընտանիքի իշխանությունը»,- Turan-ը մեջբերում է Հասանլիի խոսքը:

Իր հերթին, «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդ և նախագահի թեկնածու Իսա Համբարը կարծիք է հայտնել, որ իշխող ռեժիմը գիտակցում է, որ եթե ընտրություններն անցկացվեն հոկտեմբերին, ապա բնակչության սոցիալ-տնտեսական և քաղաքական դժգոոհությունն առավել մեծ կլինի, քան այժմ:

Համբարի կարծիքով՝ ճգնաժամի խորացումն ու դրա լուծմանն ուղղված ուղիներ գտնելու՝ իշխանությունների անկարողությունն, ինչպես նաև Արևմուտքի ճնշման ներքո Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը նպաստում են Ադրբեջանի իշխանությունների վիճակի վատթարացմանը:

«Այդ իսկ պատճառով նրանք շտապում են կեղծել նախագահական ընտրություններն ու երկարաձգել իրենց իշխանությունը»,- ասել է «Մուսավաթ»-ի նախկին առաջնորդը:

Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին էլ, իր հերթին, հիշեցրել է, որ ընդդիմությունը քննադատում է 4-րդ անգամ նախագահ դառնալու՝ Ալիևի ծրագրերը:

«Ալիևը չի ցանկանում, որ նախընտրական շրջանը երկար տևի, այդ իսկ պատճառով ինքնակամ կրճատել է այդ շրջանը»,- ասել է Քերիմլին:

«Մուսավաթ»-ի ղեկավար Արիֆ Գաջիլին արտահերթ ընտրությունների մասին որոշումը հապճեպ է անվանել:

Նա կարծիք է հայտնել, որ տվյալ որոշումը նպատակ ունի ընդդիմությանը ցայտնոտի մեջ գցել և սահմանափակել ընտրությունների նախապատրաստման ժամկետը: Գաջիլին «հապճեպ» որոշման ևս մեկ պատճառ է անվանել ներիշխանական հակասությունների ուժգնացումը: