Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ Անվտանգության խորհրդում չլինեն ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը
277 Հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ., 20:15 «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու՝ ՀՀ վարչապետը, առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետերը, ՊՆ և ԱԳ նախարարներն, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը: Խորհրդում չեն լինելու ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, գլխավոր դատախազը, Սահմանադրական դատարանի նախագահը: Մասնավորապես, ՀՀ նախագահի ու Աժ նախագահի չլինելը բուռն քննարկումների թեմա է դարձել հասարակական, քաղաքական շրջանակներում: Որպես հիմնավորում նշվում է, որ նոր Սահմանադրությամբ, Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության մարմին է դառնում: «Գործադիր իշխանությանն է վերապահված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը: Սրանով է պայմանավորված այն կազմը, որը սահմանված է օրենքով»,- ասում են ՀՀԿ-ականները: Ընդդիմադիր գործիչները, սակայն, հակադարձում են՝ «ԱԺ նախագահը քաղաքական կարևոր պաշտոն է, ու ավելի լեգիտիմ է ընտրված, քան վարչապետը... Կամ անվտանգության խորհրդում քննարկվում են երկրի պաշտպանությանը վերաբերող հարցեր ու ՀՀ նախագահը չի մասնակցում. բա ինչո՞ւ ենք բերել այդ մարդուն»: Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ են արդյոք քաղաքացիները, որ Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը. նոր խորհրդում չեն լինելու նախագահն ու ԱԺ նախագահը: |
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան
3115:30«Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին (տեսանյութ)
4615:18«Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե՞ չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6715:06«ԵՄ առաքելությունը կոչված է լրտեսական գործունեություն ծավալելու տարածաշրջանում»․ Զախարովա
5514:36«Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, եթե ՀՀ իշխանությունն ինքն է բնակավայրեր հանձնում Ադրբեջանին»․ Զախարովա
9214:18«Այսպես ասած՝ «ջենթլմենական» համաձայնություն էր ձեռք բերվել ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգելու շուրջ»․ Զախարովա
8713:54«Ադրբեջանը ոչինչ չի կարող անել՝ Ուկրաինային օգնելու համար»․ Ալիև
11112:24«Էքսկլավների հարցն ավելի բարդ է»․ Ալիև
11811:18