Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Ապրիլյան պատերազմի մասնակից Շանթ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը

Ապրիլյան պատերազմի մասնակից Շանթ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը
685
Հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ., 18:05

22-ամյա Շանթ Ղազարյանը մասնակցել է ապրիլյան պատերազմին, ակնատես եղել քառօրյա արհավիրքին:

Պատերազմի ժամանակ կորցրել է աջ ոտքի մի մասը: Ապրիլի 5-ի զինադադարից ժամեր անց, երեկոյան մարտական գործողություններ կատարելիս՝ ականի պայթյունից վիրավորում է ստացել:

Զորացրվելուց հետո Շանթն ընդունվել է Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարան, զուգահեռ աշխատում է ՀԷՑ-ում:

Իր հարցազրույցներում ապրիլյան պատերազմի հերոսը բազմիցս խոստովանել է, որ իր համար ծանր է վերհիշել 2016-ի այդ օրերը, մարտական ընկերների կորուստը: Նա միայն մի բան է ցանկանում, որ էլ երբեք նման ապրիլներ չկրկնվեն:

Ապրիլյան պատերազմի մասնակից Շանթ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը
Ապրիլյան պատերազմի մասնակից Շանթ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը