«Ալիևը հիմա հանդես է գալիս նույն լկտի հայտարարությամբ, ինչ անցյալ դարի 30-ականներին՝ Ադոլֆ Հիտլերը». Շարմազանովն ամփոփում է ՀՀԿ ԳՄ նիստը
283 Հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ., 22:30 Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել էր, թե մոտ ապագայում իրենք «վերադառնալու են Երևան՝ իրենց պատմական հայրենիք, որտեղից արտաքսել են բնիկ ադրբեջանցիներին»: Այս թեմային անդրադարձել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ: «Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել: Մեկ անգամ չէ, որ նա խոսել է Երևանը, Հայաստանն իբրև թե «իրենց պատմական տարածք» լինելու մասին: Անթույլատրելի է, երբ որ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ իր հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջներ է առաջ քաշում: Ալիևը հիմա հանդես է գալիս նույն լկտի հայտարարությամբ, ինչ անցյալ դարի 30-ականներին՝ Ադոլֆ Հիտլերը: Երբ Ալիևը խոսում է պատմական տարածքների մասին, պատմությանը քիչ թե շատ տեղյակ ցանկացած մարդու մոտ լայն ժպիտ է առաջ գալիս. Ադրբեջանի պատմությունը դեռ 100 տարին չի բոլորել: Հին Հռոմում Ցիցերոնը հետաքրքիր հայտարարությւոն էր անում դատարկախոսների հասցեին՝ դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում: Դա կարելի է ասել ադրբեջանի ղեկավարության հասցեին: Ալիևի հայտարարությունների նպատակը երկրի ներքին խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելն է»: |
«Ադրբեջանը ոչինչ չի կարող անել՝ Ուկրաինային օգնելու համար»․ Ալիև
8312:24«Էքսկլավների հարցն ավելի բարդ է»․ Ալիև
10011:18Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7411:00«Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից»․ Ալիև
11410:48Բայդենը «կանաչ լույս է վառել» Ուկրաինայի համար
22010:30«Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն»․ Տիգրան Աբրահամյան
9210:24«Ուկրաինան զգացել է ամերիկյան օգնության ուշացման հետևանքները»․ Սալիվան
23810:00«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը»․ Պետդեպ
15909:48