Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Մարտակերտում բացվել է Գեղամ Մանուկյանի հիշատակին կառուցված հուշարձան-հուշաղբյուր

Մարտակերտում բացվել է Գեղամ Մանուկյանի հիշատակին կառուցված հուշարձան-հուշաղբյուր
748
Ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ., 21:05

Ուղիղ մեկ տարի առաջ Մատաղիսի դիրքերում զոհվեց փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Մարտակերտում նրա հիշատակին կիսանդրի-հուշարձան է կառուցվել, որի բացման արարողությունը նրա մահվան տարելիցի օրն էր: Կիսանդրին կառուցել է Գեղամ Մանուկյանի հորեղբոր որդին՝ Արմեն Մանուկյանը, ով ապրում է ՌԴ-ում, իսկ հուշաղբյուրը կառուցել են նրա ընկերները: Այն տեղադրված է այն փողոցում և այն տան հարևանությամբ, որտեղ ապրել է փոխգնդապետը:

Կիսանդրի-հուշարձանի բացմանը ներկա էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարությունը և ինչպես նաև տարբեր զորամասերի հրամանատարներ:

Գեղամի հայրը՝ Հենրիկ Մանուկյանը, շնորհակալական խոսք ասաց այն մարդկանց, որոնց ուժերով կառուցվել է հուշարձան-հուշաղբյուրը, նաև քանդակագործներին, շինարարներին, բանակին՝ տարբեր հարցերով աջակցության համար:

Հուշարձանի բացումը կատարեցին փոխգնդապետի երեխաներ Վիտալի և Արմինե Մանուկյանները:

Ներկաները ծաղիկներ դրեցին՝ հարգելով փոխգնդապետի անմար հիշատակը:

Ներկաներն այցելեցին նաև Գեղամ Մանուկյանի գերեզման և ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին փոխգնդապետի շիրմին, այս մասին հայտնում է Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը: