«Երևանը վերադարձնելու Ալիևի հայտարարությունը բացարձակ անհեթեթություն է». Взгляд
1244 Շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ., 14:40 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Երևանն «Ադրբեջանի պատմական հողն» է, հետաքրքիր է ոչ միայն այն առումով, որ այն գիտական տեսանկյունից բացարձակ անհեթեթություն է: Գլխավորն այն է, որ նման միֆերը հաճախ իրական պատերազմի են հանգեցնում, և պատմության մեջ շատ են նման օրինակները: Այս մասին գրում է Взгляд պարբերականն իր՝ «Ինչո՞ւ է Ալիևը «պատմական և հզոր Ադրբեջանի» մասին միֆեր ստեղծում» վերնագրով հոդվածում: Ալիևը օրեր առաջ հայտարարել էր, որ իր երկիրը պետք է «չմոռանա իր պատմական հողերի մասին և վերադարձնի Երևանը»: «Մենք պետք է վերադարձնենք մեր պատմական հողերը՝ Երևանի խանությունը, Զանգեզուրը, Գեյչեն (Զանգեզուր՝ Սյունիք, Գեյչե՝ Սևան)»,- գրում է պարբերականը՝ հղում անելով ադրբեջանական կայքերից մեկին: Ալիևը նաև հայտարարել է, որ այժմ Ադրբեջանում «պատմական հողերի մասին գիտական աշխատություններ են գրվում, ֆիլմեր են նկարահանվում, ցուցադրություններ են կազմակերպվում»: Պարբերականը նշում է, որ Երևանում այս հայտարարությունը կտրուկ քննադատության է արժանացել: ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրել է ռասիզմի համար: «Ակնհայտ է, որ Ալիևը նման հայտարարություն է արել Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ, որոնք կանցկացվեն այս տարվա ապրիլին: Իհարկե, այդ հայտարարությունները բացառապես «ներքին օգտագործման» համար են: Դրանք որևէ լուրջ հետևանքի չեն հանգեցնի: Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացում պետք չէ սպասել»,- նշում է Взгляд-ը: |
Իրանի քաղաքները որևէ օտարերկրյա հարձակման չեն ենթարկվել․ #PressTV
4511:18Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
3611:06«Եթե հրաժարվում ենք ազգային պետություն լինելուց՝ մեր գոյությունը դառնում է անիմաստ». Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
4610:30«Փաշինյանին առաջարկում եմ անձամբ հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել»․ Դ․ Տոնոյան
6210:18«Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ հաջողվեց էս օյինը խաղալ մեր երկրի գլխին ու մնալ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
7210:06Իրանը հերքել է, որ Իսրայելը հարված է հասցրել
13309:36Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. #ABC (տեսանյութ)
21509:24Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» Ալիևին․ «Հրապարակ»
10009:18