Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Երևանը և Սյունիքը «գրավելու» համար Զաքիր Հասանովը հավաքում է գեներալներին». Գ. Համբարյան

«Երևանը և Սյունիքը «գրավելու» համար Զաքիր Հասանովը հավաքում է գեներալներին». Գ. Համբարյան
303
Շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ., 21:00

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՊՆ-ում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները, գլխավոր վարչությունների պետերը, շփման գծում տեղակայված զորամասերի հրամանատարները, բանակային ստորաբաժանումների հրամանատարները, ՊՆ պաշտոնյաներ և այլն...
Բացելով խորհրդակցությունը պարկետային գեներալ Հասանովը «բացահայտել» է հավաքի նպատակը... Զաքիր Հասանովը հավաքվածներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու օր առաջ «Ենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում արված հայտարարություններին՝ կապված Արցախյան հիմնահարցի լուծման ադրբեջանական տեսակետի և ադրբեջանական բանակի մասին դրույթներին... Հիշեցնեմ, որ Մեհրիբան խանումի ամուսինն այդ համագումարում ոչ միայն կոչ էր արել ազերիներին և հարազատ ասկյարներին ազատագրել «պատմական ադրբեջանական» Ղարաբաղը հայ գյաուրներից, այլև հայտարարել էր,որ ազերիները շատ լուրջ պետք է մտածել «պատմական ադրբեջանական» Երևանի, Սյունիքի և Սևանի ազատագրման մասին...
Հարազատ զառանցանքին և սեփական հասարակությանը ապացուցելու և համոզելու համար, որ իր խոսքերը դեմագոգիա չեն, այլ իրականություն, Իլհամ բաբան հրահանգել է ՊՆ նախարար Զաքիր Հասանովին շատ արագ այս շոու-խորհրդակցությունը կազմակերպել և իր խոսքերը «նյութականացնող» իբրև թե գործեր ձեռնարկել...
Ադրբեջանի նախագահի զառանցանքներին շատ դեպքերում պետք չէ ծիծաղով վերաբերվել... Չզարմանաք, բայց պաշտոնական Բաքվի հեռահար նպատակներից է Հայաստանի կործանումը և նրա տարածքի գրավումը...
Զարմանալին այն է, որ Ադրբեջանի բռնապետի Հայաստանին ներկայացված տարածքային պահանջներին մինչև հիմա պատշաճ չի արձագանքել ՀՀ ԱԳՆ-ն... Մեր տիտան դիվանագետները կարծում են, որ Ալիևի հայտարարությանը չարժե պատասխանել, և առաջնորդվում են՝ «Բոլորը գիտեն, թե ովքեր են հայերը և ովքեր ադրբեջանցիները» կարգախոսին համաձայն... Սակայն մերոնք մոռանում են, որ շատ դեպքերում Բաքուն տարրական գնում է իրեն ձեռնտու կարծիքները և փորձում է պատմությունը կեղծելու միջոցով ապացուցել, որ ադրբեջանցիները հնագույն ժողովուրդ են, և որ եկվոր հայերը ագրեսոր են... Մեր դիվանագետների այս աշխատաոճը շատ սխալ է... Մենք հիմա պետք է մեծ աղմուկ բարձրացարած լինեինք և ևս մեկ անգամ ապացուցեինք, որ Բաքուն վարում է հայատյաց քաղաքականություն...
Ժամանակն է նաև ակտիվացնել Ադրբեջան կոչվող պետության կազմաքանդման ծրագրերի և դրանց իրականացման եղանակների քննարկումները...
Հ.Գ.Դեռևս դպրոցական նստարանից բոլորին հայտնի է հռոմեական պետական գործիչ Կատոն Ավագին վերագրվող «Կարթագենը պետք է կործանվի» արտահայտությունը... Սենատում իր յուրաքանչյուր ելույթը նա եզրափակում էր «Ceterum censeo Carthaginem esse delendam» խոսքերով...
Մենք էլ պետք է առաջնորդվենք՝ «Ադրբեջանը պետք է կործանվի» կարգախոսին համաձայն և նպատակային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար...