Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Շահույթը դուրս են բերում օֆշոր, սոված ժողովուրդն էլ երկրից քոչում է». Ոսկան Սարգսյան

«Շահույթը դուրս են բերում օֆշոր, սոված ժողովուրդն էլ երկրից քոչում է». Ոսկան Սարգսյան
486
Կիրակի, 11 փետրվարի, 2018 թ., 15:15

Փաստացի պատերազմի մեջ ենք, և պետք չէ պատերազմը թողնել միայն սահմանը պահող զինվորականների ուսերին: Հայաստանը թերացել է տնտեսության, դիվանագիտության, քարոզչության ոլորտներում: Որքան Հայաստանի իշխանավորները խոսում են Ադրբեջանի հետ փոխզիջումների անհրաժեշտության մասին, այնքան մեծանում է Իլհամ Ալիևի ախորժակը: Ադրբեջանին կարող է դիմակայել և հաղթել միայն ժողովրդավար, ազատ, մրցունակ տնտեսություն ունեցող Հայաստանը:Հիմա ինչի՞ է նմանվում Հայաստանը՝ աֆրիկյան հետամնաց երկրի. «վոժդը» երկրի հանքերը տվել է յուրայիններին, նրանք էլ դրանց շահագործումից ստացված
շահույթը դուրս են բերում օֆշոր, սոված ժողովուրդն էլ երկրից քոչում է: