Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Արծրուն Հովհաննիսյանը հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին ադրբեջանական լրատվամիջոցների լուրը

Արծրուն Հովհաննիսյանը հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին ադրբեջանական լրատվամիջոցների լուրը
1694
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ., 12:55

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական մամուլում հրապարակված տեղեկությունը, թե հայկական զինված ուժերի կողմից Ղազախի հատվածում հայ-ադրբեջանական սահմանն անցնելու դիվերսիոն ներթափանցման փորձ է արվել: «Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտներն ո՞ւր են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։