«Ռուսաստանը չի հասկանում, թե որքան կարևոր է ամրապնդել Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և այլ երկրների զինված ուժերը». Լուկաշենկո
1386 Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ., 11:15 Ռուսաստանի ղեկավարությունը չի հասկանում, թե որքան կարևոր է ամրապնդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ազգային բանակներն՝ աշխարհում սպառազինությունների մրցավազքի և չդադարող հակամարտությունների դեպքում: Այս մասին, Rosbalt-ի հաղորդմամբ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում ասվում է, որ Լուկաշենկոն նման կարծիք է հայտնել հանրապետության Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Լուկաշենկոն հիշեցրել է, որ 2017թ. Բելառուսը նախագահում էր ՀԱՊԿ-ում: «Մեզ հաջողվեց միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված էին ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի զարգացմանը, ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը»,- ասել է նա: Ընդ որում, Լուկաշենկոն նշել է, որ այն հարցերը, որոնք «նյութական մեծ ծախսեր են պահանջում», կազմակերպությունում դժվարությամբ են լուծվում: Մասնավորապես, խոսքն սպառազինության մասին է: «Ռուսաստանի ղեկավարությունը չի գիտակցում, թե որքան կարևոր է այսօր ամրապնդել Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և այլ երկրների զինված ուժերը»,- հավելել է Բելառուսի նախագահը: |
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
3415:00«Կռահեք, թե ո՞ր երկիրը չի միացել հայտարարությանը»․ Տիգրան Վարդանյան
4214:48«Խաղաղության ճանապարհը, ըստ Նիկոլի ու ՔՊ-ի, թուրքին հանձնվելն է»․ Շարմազանով (տեսանյութ)
4814:36«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
9113:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
13113:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
11312:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
11612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10211:36