ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ. «Ազդակ»
641 Ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ., 20:45 Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայատարարությունը, թե՝ «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են: Վերոնշյալ արտահայտությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը», լոկ Բաքվի ռազմատենչությունը քննադատելու պաշտոնական Մոսկվայի կեցվածքով չպետք է դիտարկել։ Այս մասին գրում է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն իր վերլուծության մեջ: Աշխարհաքաղաքական օրակարգերի վերաբերյալ անուղղակի բանավեճ՝ ակնարկ-պատասխանի տեսքով հայտարարություններ են հնչում Վաշինգտոն-Մոսկվա հարաբերակցության վրա։ ՌԴ ԱԳՆ-ի բանբերի հայտարարությունը պետք է ընկալել որպես արձագանք՝ ոչ շատ առաջ այս անգամ Վաշինգտոնից հրապարակված ԱՄՆ Ազգային հետախուզության «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկույցին, որում ներկայացվել էին ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների 2018 թվականի գնահատումները: «Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որին կարող է ներգրավվել Ռուսաստանն իր տարածաշրջանային Ամերիկյան զեկույցում պարզ տեսքով ասվում է, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգի առկայության պատասխանատուն Մոսկվան է, որը սպառազինում է տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերոջը։ Բայց սա կանգառային կետ է, որովհետեւ բանավեճը շարունակվում է։ Ամերիկյան զեկույցը խոսում է լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին, մինչ Մոսկվայի բանբերն ասում է՝ Հայաստանում և Ադրբեջանում գարնանն անցկացվելիք նախագահական ընտրություններին անկեղծորեն հույս ունեն, որ այդ հակամարտությունը կգտնի իր լուծումը: «Ինչպես գիտեք, մենք պատշաճ ուշադրություն ենք դարձնում դրան»: Այս հաստատումը պարզապես հերքումն է ԱՄՆ-ի ազգային հետախուզության զեկույցի այն բաժնի, որը լայնամասշտաբ պատերազմի հավանականության պատասխանատուն նկատում է Մոսկվային։ Այստեղ ասվում է, որ հակամարտությունը կգտնի իր խաղաղ լուծումը, եւ Կովկասյան տարածշրջանին վերաբերող բանավեճով չի ավարտվում ՌԴ ԱԳՆ պաշտոնական խոսնակի եւ ԱՄՆ Մի պահ շրջանցենք սիրիական թղթածրարը եւ վերադառնանք արցախյան հիմնահարցի հեռանկարներին եւ երկու գերտերությունների պաշտոնական ներկայացուցչիների ունեցած անուղղակի բանավեճին։ Փոխամբաստանություններ փոխանցող ուղերձները նախանշում են, որ մի կողմից կա գերազդեցիկ գործոնը պահպանելու քաղաքական տրամադրություն, մյուս կողմից այդ ազդեցությունը նվազեցնելու միտումներ։ |
«Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
6016:54«Իրանը միջուկային զենք չունի»․ Լավրով
13316:36«Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն». Դավիթ Անանյան (տեսանյութ)
8116:30Կրեմլը հայտնել է Պուտինի և Ալիևի հանդիպման օրը
15916:24«Ինքը միայն հիպնոսի ու մանիպուլյացիայի գուրու է, մնացածը ֆեյք է»․ Ա․ Հովասափյան
8316:06Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
8815:54Իրանի ուղղությամբ հարվածի նոր կադրեր են հրապարակվել (տեսանյութ)
18315:36«Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել»․ ԱԷՄԳ
14015:24