Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Սահմանային իրադրությունն՝ անցած շաբաթվա ընթացքում

Սահմանային իրադրությունն՝ անցած շաբաթվա ընթացքում
427
Շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ., 13:00

Փետրվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց. տեղեկացնում է Արցախի ՊՆ, ՊԲ-ն:

Նշվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: