ՌԴ ԱԳՆ-ի քննադատությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Ալիևի խոսքերը սխալ են հասկացվել
1580 Շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ., 14:05 Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը պատասխանել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ կապված «Ենի Ադրբեջան» կուսակցության նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի հետ: Զախարովան ճեպազրույցի ընթացքում լրագրողների այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում Ալիևի՝ «պատմական հողերի վերադարձի» մասին հայտարարությանը, ասել էր. «ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Նշված հայտարարությունն ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»: Գաջիևը Զախարովայի մեկնաբանությունը «սխալ է անվանել՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը»: Նրա խոսքով՝ Ալիևը խոսել է ոչ թե Ադրբեջանի «պատմական հողերի վերադարձի մասին, այլ ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադարձի մասին»: Հայ քաղաքագետների բնորոշմամբ՝ Ալիևի բարձրագոչ հայտարարությունները պատուհաս են դարձել հենց Ադրբեջանի գլխին: ՌԴ ԱԳՆ-ի քննադատությունից հետո, Ալիևի՝ բառացի հայտարարությունն այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է հերքել՝ ասելով, թե Ալիևի ասածի բովանդակությունը սխալ է հասկացվել: |
Ֆրանսիական բանակը միջոցներ չունի՝ Ռուսաստանի հետ պատերազմելու համար․ #LeFigaro
15017:24«Ադրբեջանի վարքագիծն անընդունելի է». Ռուստամ Բաքոյան (տեսանյութ)
10617:06«Միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև արագացնելու է այն»․ Տ․ Հայրապետյան
8817:00Ուկրաինան 2000 կմ ամրություն է կառուցում՝ տարածքները պահելու համար․ #FinancialTimes
24416:48«Չեմ բացառում, որ Արցախի գործիչների նկատմամբ հետապնդումների նոր ալիք սկսվի»․ Իշխան Սաղաթելյան
9116:30«Սահմանը պետք է գծել Խորհրդային Հայաստանի առաջին սահմանով»․ Տիգրան Աթանեսյան
8016:18«Կամ գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում»․ ադրբեջանցի պատգամավոր
10916:00Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
10115:00