Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Անելիքները շատ են և ինչպես միշտ՝ ռեսուրսներն ավելի քիչ». Գ. Գինոսյանը՝ համույթի ծրագրերի մասին

«Անելիքները շատ են և ինչպես միշտ՝ ռեսուրսներն ավելի քիչ». Գ. Գինոսյանը՝ համույթի ծրագրերի մասին
517
Կիրակի, 25 փետրվարի, 2018 թ., 11:10

«Կարին» ազգագրական երգի-պարի համույթը մարտի 2-12-ը մասնակցելու է Իտալիայում անցկացվող համազգային մրցույթին, որտեղ յուրաքանչյուր երկիր ներկայանալու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված մշակութային ժառանգություն հանդիսացող նմուշներով: Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով համույթի առաջիկա ծրագրեից, տեղեկացրել է համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ հավելելով, որ համույթը ներկայանալու է «Սասնա ծռեր» էպոսի երգեցիկ կտորներով և քոչարիներով, որոնք նույնպես գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

«Կարին» ազգագրական երգի-պարի համույթը մարտ-ապրիլ ամիսներին հայ հանդիսատեսի դատին կներկայացնի Ազգագրական թատրոնի նմուշներից՝ «Խնկահոտ Էրգիր»-ը: «Այն արդեն կիսով չափ պատրաստ է և՛ մայիսյան հերոսամարտերին նվիրված Բաշ-Ապարանի, և՛ Ղարաքիլիսիայի, և՛ Սարդարապատի 100-ամյակին, և՛ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ռազմապարերի ուսուցումը, որտեղ ներառնված է լինելու 15 ռազամպար»,- շարունակել է մեր զրուցակիցը:

«Սրանք տարվա առաջին կեսի ծրագրերն են: Տարվա երկրորդ կեսի մասին կմտածենք. դպրոցնեում երգ ու պար ներդնելու ծրագիրը պիտի շարունակվի… Անելիքները շատ են և ինչպես միշտ՝ ռեսուրսներն ավելի քիչ, քան թե մեր իրագործելու ռեսուրսն է: Այիսինքն՝ ներդնելու ռեսուրսն ավելի քիչ է, քան մեր ունեցած մարդկային ռեսուրսը»:

«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավարի խոսքով, նման ծրագիր ներդրել են նաև Արցախի թվով 16 դպրոցներում և դա շարունակական է լինելու: