Քրիստիան Վիգենինը հրաժարական է տվել և քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբին
1412 Հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ., 16:55 Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է այսօր Վիեննայում ձմեռային նստաշրջանի ժամանակ ամփոփիչ զեկույցի ներկայացման ընթացքում: Վիգենինը նշել է, որ այսօր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Վիգենինի խոսքով՝ իր հրաժարականը կապված է քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի զեկուցողի պաշտոնում իր ջանքերը կենտրոնացնելու ցանկության հետ: Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կապված տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ի դերի ամրապնդման հետ: «Մինսկի խմբի համանախագահները մի քանի անգամ մերժել են ԵԱՀԿ ԽՎ-ի հրավերներն, ինչպես նաև ոչ պաշտոնական հանդիպման մասին առաջարկները՝ կապված իրենց գործունեության մասին տեղեկատվության տրամադրման հետ: Այդ հարցով ինձ հաջողվել է հանդիպել նրանց հետ միայն մեկ անգամ: Նրանց գործունեությունը մնում է փակ: Համանախագահները միայն հազվադեպ դեպքերում են մամուլի հաղորդագրություններ տարածում, որոնք քիչ տեղեկատվություն են պարունակում»,- ասել է Վիգենինը: |
«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
3521:36«Նոր վարչապետ առաջադրե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»․ Տիգրան Աթանեսյան
11820:18«Դրական ու հուսադրող միտում տեսա»․ Արամ Սարգսյան
12719:48«Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը»․ Հաջիզադե
10519:00«Հայտնի է Տավուշի հանձնման ժամկետը»․ Վարուժան Գեղամյան
16418:18«Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
9116:54«Իրանը միջուկային զենք չունի»․ Լավրով
18216:36«Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն». Դավիթ Անանյան (տեսանյութ)
10016:30