Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Լուսանկարներ՝ Դադիվանքի հրդեհից, որի հետևանքով մանկահասակ երեխաներ էին մահացել

Լուսանկարներ՝ Դադիվանքի հրդեհից, որի հետևանքով մանկահասակ երեխաներ էին մահացել
1124
Շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ., 12:15

Օրեր առաջ հայտնել էինք Արցախի Դադիվանք գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Տանը բռնկված հրդեհի պատճառով մանկահասակ երկու երեխա էր մահացել:

Արցախի ԱԻՆ-ը լուսանկարներ է հրապարակել հրդեհի վայրից՝ նշելով, որ հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար պատկան մարմինների կողմից իրականցվում է հետաքննություն:

Դադիվանք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը
Դադիվանք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը
Դադիվանք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը
Դադիվանք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին՝ ժամը 10.23-ին ԱԻ ՃԿԿ Շահումյանի շրջանի ԱԻ բաժնից ահազանգ էր ստացվել Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքում բռնկված հրդեհի մասին:

Ժամը 10.23-ին Շահումյանի ՀՓՄ-ից դեպքի վայր էր մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման նպատակով Մարտակերտի ՀՓՄ-ին կից Չափարի հրշեջ-փրկարար ջոկից օգնության էին մեկնել ևս 2 մարտական հաշվարկներ:

Մինչ հրշեջների դեպքի վայր հասնելը՝ (մոտակա հրշեջ ջոկը գտնվում էր դեպքի վայրից ավելի քան 25 կմ հեռավորության վրա) տունը լրիվությամբ այրվել էր: Հրդեհի ժամանակ տանը գտնվել էր մանկահասակ 4 երեխա, որոնցից երկուսին՝ 2017թ. ծնված Արինա և Ալինա Աստվածատրյաններին, դժբախտաբար, չէր հաջողվել փրկել: