Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի ընդունած որոշումը». Արցախի ԱԳՆ

«Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի ընդունած որոշումը». Արցախի ԱԳՆ
2173
Երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ., 21:25

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն, անդրադառնալով Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտարարել է.

«Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, որով երկրի օրենսդիր մարմինը վերահաստատում է 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր դիրքորոշումը:

Այս քայլը ևս մեկ ձայն է ի սատարումն միջազգային հանրության՝ անպատժելիության դեմ պայքարին և ապագայում նման հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերին»:

Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վերահաստատել էր Հայոց ցեղասպանության ճանաչումը։