Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Հայերը Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց են անցկացրել

Հայերը Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց են անցկացրել
800
Երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ., 11:35

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան շենքի դիմաց:

Ցուցարարների ձեռքին «Կանգնեցրեք Ալիևին», «Սումգայիթ 30» և «Արցախը Հայաստանն է» գրությամբ պաստառներ են եղել:

Ակցիայի մասնակիցներն ադրբեջանական իշխանություններից պահանջել են ճանաչել 1988-ի ջարդերը: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (Armenian National Committee of America, ANCA) ֆեյսբուքյան էջում:

Ակցիայի ավարտին հայկական Սուր Խաչ եկեղեցու վանահայր Սարգիս Ակտավուկյանը աղոթք է կարդացել Սումգայիթի զոհերի հիշատակին: