Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Ալիևի օգնականը՝ «մեկ շաբաթում Ղարաբաղը վերադարձնելու» մասին

Ալիևի օգնականը՝ «մեկ շաբաթում Ղարաբաղը վերադարձնելու» մասին
258
Երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ., 16:00

Ադրբեջանում կրկին խոսել են «Ղարաբաղը վերադարձնելու» մասին: Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովը պատմել է ադրբեջանական բանակի մարտունակության և անվտանգությունն ապահովելու համար տարեկան 3-4 միլիարդ դոլար ծախսերի մասին:

Ադրբեջանական կայքերից մեկի հաղորդմամբ՝ Հասանովը հայտարարել է, որ «իրենք մեկ շաբաթում, առավելագույնը մեկ ամսում կարող են վերադարձնել Ղարաբաղը»:

Հասանովի խոսքով՝ Ադրբեջանը «ոչ ռազմականացված պետություն է, սակայն ստիպված է ամրապանդել իր պաշտպանունակությունը»:

Ալիևի օգնականը հայտնել է նաև Եվրոպայում ադրբեջանցիներին խոչընդոտող հզոր հայկական սփյուռքի մասին: «Նրանք շատ ուժեղ են: Նրանք սերտ կապեր ունեն եվրոպական էլիտայի հետ: Եվ այդ պատճառով անհավասար մարտ է ընթանում»,- խոստովանել է Հասանովը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ալիևը հանդես էր եկել «Երևանը վերադարձնելու» հայտարարությամբ: Ալիևի այդ ցանկությունները միջազգային հանրության կողմից սուր քննադատության էին արժանացել: ՀՀ նախագահն Ալիևի խոսքերը զառանցանք էր անվանել: