Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Մամեդյարովը ՄԱԿ-ի դիվանագետին «մանրամասն» ներկայացրել է ԼՂ հարցով բանակցությունների ընթացքը

Մամեդյարովը ՄԱԿ-ի դիվանագետին «մանրամասն» ներկայացրել է ԼՂ հարցով բանակցությունների ընթացքը
234
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ., 10:35

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն այց է կատարել ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակ և հանդիպել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ Մամեդյարովը «մանրամասն» ներկայացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընթացքը:

Մամեդյարովի խոսքով՝ երկու երկրներում նախագահական ընտրությունների ավարտից հետո կշարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունները: