Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Եթե շարած ամեն տուֆը կամ ամեն գնված լվացքի մեքենան զինվորի և բանակի բարօրությանը կնպաստի, ես կլռեմ». Արմեն Մովսիսյան

«Եթե շարած ամեն տուֆը կամ ամեն գնված լվացքի մեքենան զինվորի և բանակի բարօրությանը կնպաստի, ես կլռեմ». Արմեն Մովսիսյան
227
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ., 18:05

Երբ հարցը վերաբերում է բանակին, ինձ համար միայն մի չափանիշ կա՝ չես կերակրի քո բանակը, կկերակրես թշնամու բանակը:
Այո, խորը փոսի մեջ ենք ի շնորհիվ մեր իշխանաց խավի, որը նաև ազդում է ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրի վրա: Ու պատահական չէ, որ այս ճահճի հետ ներդաշնակ գոյատևողների ցանակացած նախաձեռնություն արժանանում է քննադատության: Պատճառները ակնհայտ են, բայց....միայն քննադատել ու մնալ դիտորդի կարգավիճակում ոչինչ չանելով, կամ անողի վրա ցեխ շպրտելով, կներեք, չեմ համարում հարգելի վարքագիծ: Երկիրն աղքատ է, այո, թալանված, այո, հաճախ ուղղակի ռեժիմի նկատմամբ ջայլամային երկյուղած, շողոքորթության, ստորաքարշության, անձնական շահերի փոքրոգության, գրաված աթոռիկի չափսի պարճառով, բայց բանակը մերն է, մեր լինելիության գրավականը ու, եթե այդ ամենից հետո մի լուսավոր կայծ դեռ շարունակում է այդ մարդկանց ուղղորդել օգտակար լինել բանակին, ես միայն շնորհակալությամբ կլցվեմ:
Կսեղմե՞մ իրենց ձեռքը, հավանական է՝ ոչ: Շատ տարբեր են մեր տեսլականները Հայրենիքի ապագայի հետ կապված, բայց, եթե շարած ամեն տուֆը զինվորի կյանքը ավելի ապահով կդարձնի, ամեն գնված լվացքի մեքենան զինվորի հիգենիային կնպաստի ու մի փոքր ավելի կնպաստի մարտականի ծանր առօրյում պահել երկրի սահմանները, ես կլռեմ ու կասեմ՝ թող այդ ծրագրերն էլ կյանքի կոչվելու իրավունքը ունենան՝ հանուն մեր բանակի: