Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Եվրոխորհրդարանի անդամները դատապարտել են Սումգայիթի ջարդերն ու մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը

Եվրոխորհրդարանի անդամները դատապարտել են Սումգայիթի ջարդերն ու մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը
169
Հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ., 11:30

Եվրոխորհրդարանում մի շարք միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին, որին մասնակցել են Եվրոխորհրդարանի անդամները, դիվանագետները, եվրոպական միջկառավարական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչները, միջազգային փորձագետներն ու լրագրողները:

Եվրոխորհրդարանի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտել են Սումգայիթում հայ բնակչության կոտորածն ու մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես նաև քննարկումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Արցախի ինքնորոշման իրավական և քաղաքական հիմքերի, Եվրոմիության դերի և նշանակության հարցերի շուրջ: