Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Եգիպտոսի խորհրդարանում արծարծվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Եգիպտոսի խորհրդարանում արծարծվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
100
Հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ., 13:00

Եգիպտոսի խորհրդարանի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յահիա Քիթուանին և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Թարեք Խուլին եգիպտական խորհրդարանում անցած շաբաթ արծարծել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, գրում է Horizon Weekly-ն:

Պատգամավորները խորհրդարանին կոչ են արել հետևել Նիդերլանդների օրինակին և պահանջել նմանօրինակ որոշում կայացնել:

Քիթուանիի խոսքով՝ անհրաժեշտ է նման քայլ ձեռնարկել՝ Թուրքիայի կողմից շարունակվող ոտնձգություններին հակադարձելու համար:

Նա նաև նշել է, որ այդ կոտորածները պատմական իրողություն են:

Իր հերթին, Թարեք Խուլին «Վեթօ» շաբաթաթերթին ասել է, որ Եգիպտոսն այդ իրադարձությունների և պատմության ականատեսն է՝ նկատի ունենալով, որ Եգիպտոսում հայեր էին ապաստանել:

«Ջարդերից ճողոպրածների թոռներն ապրում են մեզ հետ, հետևաբար, Օսմանյան պետությունը վերականգնելու ծրագրերը պետք է բացահայտվեն, անհրաժեշտ է ոչնչացնել Թուրքիայի հետապնդած ծավալապաշտական երազանքները»,- ասել է նա: