Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Արցախ» բասկետբոլային ակումբը նոր խաղացողներ է ձեռք բերել

«Արցախ» բասկետբոլային ակումբը նոր խաղացողներ է ձեռք բերել
161
Հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ., 16:25

Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Ալբերտ Թադևոսյանը և Կոնստանտին Միրզոյանցը միացել են Ա լիգայում հանդես եկող «Արցախ» ակումբին:

Ալբերտ Թադևոսյանը ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ-ում: Թադևոսյանը նախկինում հանդես է եկել Ռուսաստանի ուսանողական լիգայում: Նորամուտը ազգային հավաքականի կազմում նշել է 2017 թվականի օգոստոսի 12-ին, ԱԱ-2019-ի նախընտրական փուլի Սլովակիա-Հայաստան խաղում, որտեղ Հայաստանի հավաքականը առավելության է հասել մրցակցի նկատմամբ 92-78 հաշվով:

Կոնստանտին Միրզոյանցը ծնվել է 1989 թվականի հունվարի 30-ին՝ Սանկտ Պետերբուրգում, հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում, նաև հանդես է եկել ռուսական սուպերլիգայում հանդես եկող «Ուրարտու» ակումբում: Միրզոյանցը 2016 թվականին Հայաստանի ազգային հավաքականի հետ դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն:

«Արցախ» ակումբին միացել է նաև ուկրաինացի Դմիտրո Տիխոնովը: Տիխոնովը ծնվել է 1992 թվականի հունվարի 19-ին: Հանդես է եկել ուկրաինական մի շարք ակումբներում, իսկ նրա վերջին ակումբը եղել է ուկրաինական սուպերլիգայում հանդես եկող «Օդեսսա»-ն: