Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Հայտնի են ձյուդոյի Հայաստանի պատանի և երիտասարդ չեմպիոնները

Հայտնի են ձյուդոյի Հայաստանի պատանի և երիտասարդ չեմպիոնները
254
Հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ., 17:00

Գյումրիում կայացել է Հայաստանի ձյուդոյի 2018 թվականի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել է 130 պատանի և 35 երիտասարդ մարզիկ՝ Երևան, Հրազդան, Աբովյան, Վանաձոր, Գյումրի, Մարալիկ, Արմավիր, Նոր Հաճն քաղաքներից և Արցախի Հանրապետությունից:

Աղջիկների մրցապայքարում երիտասարդների առաջնության չեմպիոններ են դարձել՝ Ռուզաննա Բալասանյանը (48 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (57 կգ): Տղաներից լավագույնն են ճանաչվել Գասպար Հայրապետյանը (55 կգ), Էրիկ Հարությունյանը (60 կգ), Մերուժան Սարգսյանը (66 կգ), Արման Դրմեյանը (73 կգ), Կարեն Հովհաննիսյանը (81 կգ) և Արման Ավանեսյանը (90 կգ):

Պատանիների առաջնության չեմպիոններ են դարձել՝ Գևորգ Վադանյանը (50 կգ), Յուրի Իսրայելյանը (55 կգ), Վահե Աղանյանը (60 կգ), Արսեն Ավեդիսյանը (66 կգ), Մեսրոպ Բադալյանը (73 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Ժորա Բաղդասարյանը (90 կգ) և Դավիթ Հարությունյանը (90+ կգ):