2008 թվականի մարտի 4-ին սկսվել են Մարտակերտի ռազմական ընդհարումները
2503 Կիրակի, 04 մարտի, 2018 թ., 10:20 2008 թվականի մարտի 4-ին, ՀՀ նախագահական ընտրության ցույցերից անմիջապես հետո, սկսվել են Մարտակերտի ռազմական ընդհարումները։ Այն 1994-ի Ղարաբաղյան պատերազմի զինադադարից ի վեր ամենաուժեղ կռիվն էր Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ադրբեջանը, փորձելով օգտվել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից, հարձակում է գործել Արցախի զինված ուժերի դեմ։ Նույն օրը, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ուժով ետ առնելու ազատագրված հողերը և գնել է ռազմական պետքեր և փամփուշտներ։ Ռազմական ընդհարումը Մարտի 4-ին վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ Լևոնարխ գյուղի մոտ, Մարտակերտում։ Հարձակվողներին կարճ ժամանակով հաջողվել է գրավել Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող առաջնային հենակետային դիրքեր։ Սակայն մի քանի ժամից պաշտպանական բանակի ստորաբաժանումները դրանք ետ են գրավել։ Ադրբեջանցիները փախուստի են դիմել՝ թողնելով 8 դիակ և ռազմամթերք։ Հայերի կողմից վիրավորվել էին միայն երկուսը։ Ադրբեջանական կողմը հայտնել է միայն չորս զոհված զինվորի անուն, միաժամանակ պնդել, որ հայկական կողմը իբր տասներկու զոհ է տվել։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, այս ռազմական ընդհարման ժամանակ Ադրբեջանը գործածել է հրետանի։ Հրետանի են գործածել և Պաշտպանության բանակը՝ դիրքերը ետ գրավելիս: |
«Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որ հողեր է հանձնում հույսի դիմաց»․ Սևակ Հակոբյան
2819:24«Պաշտոնապես սկսվում է Հայաստանի մասնատման գործընթացը»․ Սյուզի Բադոյան
4919:18«ՀՀ-ն Ադրբեջանին տալիս է կապույտով նշված հատվածները»․ Դավիթ Գալստյան
7218:48«Ազատությո՛ւն Բաքվի ու Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». ակցիա՝ Երևանում (տեսանյութ)
9117:3644 մլն ռուբլի և 300 000 դոլար են գտել Մոսկվայի բնակչին սպանած ադրբեջանցու բնակարանում (լուսանկար)
17017:06Բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
12516:00Արարատ Միրզոյանի անվտանգության պետը նոյեմբերի 9-ի միջադեպի առիթով հարցաքննվել է (տեսանյութ)
9515:48«Ովքե՞ր նպաստեցին Հայաստանում թելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը»․ Կ․ Պողոսյան
11914:18