«2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռ ժխտում են Ցեղասպանությունը». Independent
2810 Ուրբաթ, 02 մարտի, 2018 թ., 11:15 Ամերիկյան The Independent պարբերականը հրապարակել է լրագրող Ռոբերտ Ֆիսկի հոդվածը, որում լրագրողը պատմում է թուրք քաղաքացիների ծագումնաբանական տվյալների բացահայտման և վերջինների բուռն արձագանքի մասին: «Մինչ սուլթան Էրդողանի ինքնավարությունը հազարավոր թուրքեր ազատ էին, չնայած մասնակիորեն, խոսում էին իրենց տոհմի մասին: Նրանք գիտեին, որ հայերի զանգվածային սպանությունների և խոշտանգումների տարիներին քրիստոնյա ընտանիքները փրկություն էին գտնում իսլամի մեջ, տասնյակ հազարավոր հայերի ամուսնացնում էին թուրքերի կամ քրդերի հետ, իսկ նրանց երեխաները մեծանում էին իբրև մուսուլման և իրենց թուրք համարում, սակայն գիտեին, որ մասամբ հայ են: Տասնյակ հազարավոր հայ որբ երեխաներ հաճախում էին մուսուլմանական դպրոցներ, ստիպված էին թուրքերեն խոսել և փոխել իրենց անունները: Հնարավոր է, որ 2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռևս շարունակում են ժխտել Ցեղասպանության փաստը»,- գրում է Ռոբերտ Ֆիսկը: Ամերիկացի լրագրողը պատմում է նաև, որ հայկական «Ակօս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքն, ով սպանվեց 2007թ. Ստամբուլում թուրք ազգայնականների կողմից, դեռևս 2003-ին հայտարարել էր, որ թուրքական կառավարությունը գրանցամատյան ունի, որում նշում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունները: Լրագրողն ընդգծում է, որ մինչ այժմ պետական գաղտնիք է «թուրքական ազգի հայր» Քեմալ Աթաթուրքի գենետիկ ծագումը: «Հնարավոր է, որ 2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռ շարունակում են հավատալ, որ Ցեղասպանություն տեղի չի ունեցել»,- եզրափակում է Ֆիսկը: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
126Երեկ, 17:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
218Երեկ, 16:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
115Երեկ, 16:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
99Երեկ, 16:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
109Երեկ, 16:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
226Երեկ, 16:00«Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները»․ Հաջիև
181Երեկ, 15:48«Էդ ստերը որ գրենք՝ «հաղթելու ենք», «դագդիգագան նահանջ», ստեղից Բաղանիս կհասնի». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
114Երեկ, 15:36